Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
05.03.2026 | 22:00
Հոր անսահման Իմաստություն` Միածին Որդի Աստծո,
այսօրվա պարզ ու խաղաղ ժամին
սրտով դառնում եմ դեպի Քեզ՝
Պահպանիր ինձ անզգույշ խոսքերից և մեղսածին գործերից։
Թող չարի որևէ սերմ արմատ չնետի իմ ներսում և թող ոչ մի խորհուրդ, որ Քեզանից չէ, չթափանցի իմ հոգուց ներս։
Ողորմի՛ր, Տե՛ր,
Քո արարածներին, քանզի ամեն մի շունչ Քո ձեռքի ստեղծագործությունն է։
Պահի՛ր աշխարհը Քո խաղաղության լույսով, օրհնի՛ր տկարներին, բժշկի՛ր հիվանդներին, մխիթարի՛ր վշտաբեկներին և զորացրու աղոթողներին։
Քեզ վսեմ փա՛ռք, այժմ և միշտ,
և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2563

Մեկնաբանություններ